«Իմ փոքրիկ». Սիրուշոն նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել

Սիրուշո
Հրապարակված լուսանկարում երգչուհին գրկել է փոքրիկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն, որը վերջերս է երրորդ անգամ մայրացել, ինստագրամյան իր էջում նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել։
«Իմ փոքրիկ», - կից գրել է երգչուհին ու երիցուկի պատկերով էմոջի տեղադրել։
Սիրուշոն նորածին դստեր հետ
Նշենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր և ամուսնու մայրիկների՝ Սյուզան Մարգարյանի և Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտին։ Նա խոսել էր դստերն արտերկրում լույս աշխարհ բերելու մասին և նշել, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Նրանք նաև երկու որդի ունեն, որոնք նույնպես ծնվել են ԱՄՆ-ում։
Վերջերս նա տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում` հերքելով այն խոսակցությունները, թե իր զավակներին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերում։