Իլոն Մասկը հերքել է Նիկոլի հետ սիրավեպի մասին լուրերը

Իլոն Մասկ. Արխիվային լուսանկար
Բրինը կնոջ հետ չի ապրում անցյալ տարվա դեկտեմբերից։ Հունիսին հայտնի դարձավ, որ նա ամուսնալուծվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը զառանցանք է անվանել Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ` Նիկոլ Շենահանի հետ սիրավեպի մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե Բրինը, որը աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում է, ապահարզան է պահանջել կնոջից՝ Մասկի հետ կարճատև սիրավեպի պատճառով։
Պարբերականի տվյալներով, Մասկի և Շենահանի միջև հարաբերությունները սկսվել են 2021 թվականի աշնանը` վերջ դնելով միլիարդատերերի երկարամյա ընկերությանը։ Բրինը ապահարզանի դիմում է ներկայացրել դեռ այս տարվա հունվարին։
«Սա լրիվ զառանցանք է։ Մենք Սերգեյի հետ ընկերներ ենք և երեկ գիշերը մենք միասին միջոցառման էինք»,- Twitter-ի իր էջում գրել է միլիարդատերը։
Նա նաև հավելել է, որ Նիկոլին 3 տարվա մեջ 2 անգամ է տեսել, 2-ն էլ՝ ընկերների մեծ խմբում։
«Ո՛չ մի ռոմանտիկա»,- ընդգծել է Մասկը։
Ամերիկյան ԶԼՄ-ները հունիսին հայտնել են, որ Սերգեյ Բրինը, որի կարողությունը 93 մլրդ դոլար է, բաժանվում է կնոջից։ Սա միլիարդատիրոջ 2-րդ ամուսնալուծությունն է։
Դատական փաստաթղթերի համաձայն, ամուսինները միասին են ապրում 2021 թվականի դեկտեմբերից, զույգը դուստր ունի և դատարանին խնդրում է համատեղ խնամակալություն սահմանել նրա նկատմամբ։ Կողմերը խնդրել են դատավարությունը փակ ռեժիմով անցկացնել, փաստաթղթում չի նշվում, թե ինչ գույք են նրանք մտադիր բաժանել։