«Համագործակցությունն ավարտվեց». Հայկ Կարապետյանը հեռանում է «ՀայՓոստ» ընկերությունից

Հայկ Կարապետյան
«ՀայՓոստի» գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. «ՀայՓոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը այսօրվանից լքում է պաշտոնը։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Sputnik Արմենիան դեռ ամսվա սկզբին էր հայտնել, որ Կարապետյանը հուլիսի 24-ին ազատման դիմում կներկայացնի։
«Այսօրվանից իմ և «ՀայՓոստի» համագործակցությունը կավարտվի»,–գրել է նա։
Կարապետյանը բոլորին շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ նրա հեռանալու պատճառը կապված է չարաշահումների և կոռուպցիայի կասկածների հետ։ Կարապետյանն արձագանքել էր այդ հրապարակմանը։ «Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը կապ ունի կոռուպցիայի և չարաշահման հետ»,– գրել էր նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Հայկ Կարապետյանը «ՀայՓոստ» ընկերության գործադիր տնօրեն էր նշանակվել երկու տարի առաջ` 2020 թվականի հուլիսին։