ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 225 916 անձ, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 141 151 է։ Ամբողջապես պատվաստվածների թիվը 1 017 950 է։
Բացի այդ, քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ ստանալ. 62 007 անձ արդեն ստացել է խթանիչ դեղաչափը։
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 21-ի նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցումը, որ Covid-19-ով հիվանդացության աճի առումով իրենք զգոն են, իսկ առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման։
Նրա խոսքով` վերջին մեկ ամսում հիվանդացության աճ ունենք, ինչը պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ։