Փառատոնը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը:
Հայկական նվագախումբը կկատարի, մասնավորապես, «Գարունը» «Գայանե» բալետից (կոմպոզիտոր Արամ Խաչատրյան), «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը՝ դուդուկի և դհոլի նվագակցությամբ և այլ գործեր:
Նշվում է, որ փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի և դիրիժոր, մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ նվագախումբը սերտ ստեղծագործական համագործակցություն է պահպանում Հայաստանի Հանրապետության երաժշտական և ստեղծագործական խմբերի, երիտասարդ հեղինակների և կատարողների հետ։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը ստեղծվել է 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր այն մասնակցել Է 2000-ից ավելի միջոցառումների, որոնց թվում՝ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին, Էկշե քաղաքի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին (Շվեդիա, 2010 թվական): 2019 թվականի փետրվարին նվագախումբն ապահովել է Աբու Դաբիի (Արաբական Միացյալ Էմիրություններ) IDEX 2019 սպառազնությունների միջազգային ցուցահանդեսի երաժշտական նվագակցությունը:
Առաջին անգամ «Սպասսկայա բաշնյա» փառատոնին նվագախումբը մասնակցել է 2017 թվականին, երկու տարի անց կոլեկտիվը դարձել Է «Սպասսկայա բաշնյան Սախալինում» փառատոնի մասնակիցը: