Հայ-թուրքական սահմանին պայթյուն է տեղի ունեցել

Հայ–թուրքական սահման. Արխիվային լուսանկար
Ականազերծման աշխատանքների ժամանակ գրանցված պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է Ermenihaber.am-ը` հղում տալով թուրքական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ:
Վիրավորվածը ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցն է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական«GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականազերծման աշխատանքներ են իրականացվում: