ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնում է նշանակվել Արտակ Հովակիմյանը։ Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կարեն Հակոբյանը հուլիսի 19-ին 4 տարի պաշտոնավարելուց հետո դադարեցրել է գործունեությունը։
Լիազորությունները դադարեցնելու մասին Հակոբյանը տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։