ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Օդային փոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել պատժամիջոցների և նախկին արևմտյան գործընկերների ոչ ադեկվատ որոշումների պայմաններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պատժամիջոցների պայմաններում, մեր արևմտյան նախկին գործընկերների, ես կասեի՝ ոչ ադեկվատ որոշումների պայմաններում, հենց նախկին գործընկերների, քանի որ նրանք հրաժարվում են մեզ հետ աշխատել, առևտրային ընկերությունների վրա բացահայտ քաղաքական ճնշման պայմաններում օդային փոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել»,-ասել Է Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Նա նաև նշել է, որ ավիացիոն ոլորտը ռազմավարական նշանակություն ունի և կարևոր դեր է խաղում Ռուսաստանում:
Ընդ որում, ակնհայտ է, որ ոլորտը խթանում է բարձրտեխնոլոգիական արտադրանքի զարգացումը, բեռնվածություն և համապատասխանաբար աշխատատեղեր է ստեղծում հարակից արտադրությունների ամբողջ համալիրում, կարևորագույն դեր է խաղում տարածաշրջանների տրանսպորտային հասանելիության, կապվածության ապահովման գործում, հավելել Է Պուտինը: