ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հուլիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Ըստ հաղորդագրության` Միրզոյանը հանդիպումներ կունենա Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
Այցի շրջանակում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհաջորդի արտգործնախարարների ասուլիսը։
Հիշեցնենք` հուլիսի 19-ին Միրզոյանը պաշտոնական այցով Լեհաստան էր մեկնել։