ԱՄՆ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են F-16–երի մատակարարումների հարցը

Լլոյդ Օստին. Արխիվային լուսանկար
Լլոյդն ու Աքարը հեռախոսազրույցի ժամանակ մի շարք հարցերի են անդրադարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ԱՄՆ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օստինն ու Հուլուսի Աքարաը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ Օստինն ու Աքարը մտքեր են փոխանակել պաշտպանության և անվտանգության վերաբերյալ։
Քննարկվել են նաև Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններին, Թուրքիայի համար ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումներին, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի տեղափոխման խնդիրներին առնչվող հարցեր։