ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Վարդավառի կապակցությամբ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 911 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 55 ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Չնայած ՃՈ պարբերական կոչերին՝ 76 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ուղևորների փոխադրման կանոնների խախտումներին։ Հայտնաբերվել է նման 42 դեպք։
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրելու։