ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալներ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Սլավիկ Գալստյանը։ Եզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի շանս չի թողել ճապոնացի մրցակցին՝ 8:1:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հաղթելով Եգիպտոսից Աբդալլահ Շաաբանին՝ 5:1 հաշվով:
Հայ ըմբիշ Գևորգ Ղարիբյանը պարտվել է չինացի մարզիկին և զբաղեցրեցլ հինգերորդ տեղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանում կայացած Վացլավ Ցիոլկովսկու հուշամրցաշարի հաղթող է դարձել ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) նվաճել է արծաթ, իսկ Սամվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ)՝ բրոնզե մեդալներ։