Ուկրաինական ուժերը գնդակոծել են Կախովսկայա ՀԷԿ–ի շրջանը, վնասվել է կամուրջը

Կախովսկայա ՀԷԿ. Արխիվային լուսանկար
Գնդակոծության հետևանքով վնասվել է Կախովսկայա ՀԷԿ–ի ամբարտակով անցնող կամուրջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը Խերսոնի մարզում կրկին գնդակոծել են Կախովսկայա ՀԷԿ–ի շրջանը, վնասվել է կամուրջը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Խերսոնի մարզի Կախովսկայա շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Հերթական անգամ վնասվել է մեր ենթակառուցվածքը։ Հարվածել են հիդրոէլեկտրակայանի շրջանին։ Հարվածել են կամրջին և ճանապարհներին։ Սա քաղաքացիական ենթակառուցվածքի գնդակոծում էր», – ասել է Լեոնտևը։
Նրա խոսքով` գնդակոծության հետևանքով վնասվել է Կախովսկայա ՀԷԿ–ի ամբարտակով անցնող կամուրջը։
Լեոնտևը նշել է, որ բուն ՀԷԿ–ն աշխատում է, սակայն որքան նման պայմաններում այն կգործի, դժվար է ասել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 151-րդ օրը։