ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ կառավարությունն ընդլայնել է ոչ բարեկամական պետությունների ցանկը` ներառելով դրանում Գերնսի ու Մեն կղզիները, որոնք սատարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Այս մասին նշված է ՌԴ նախարարների կաբինետի Telegram-ի պաշտոնական ալիքում։
Բացի այդ, ցուցակում ներառված են Բահամյան կղզիները, որոնք արգելք են դրել Ռուսաստանի բանկերի, ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության մի շարք վարկային կազմակերպությունների հետ գործարքների վրա։
Հիշեցնենք` 2021 թվականի մայիսին սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ի և Չեխիայի դիվանագիտական առաքելությունների նկատմամբ։
Մարտ ամսին ՌԴ կառավարությունը հաստատել է նաև Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների և տարածքների ցանկը։
Մինչ այս ցանկում ներառվել էր 48 պետություն և տարածք` Ավստրալիա, Ալբանիա, Անդորրա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեայի Հանրապետություն, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա:
ԵՄ-ի կազմում են՝ Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան և Էստոնիան։