Կոտայքի մարզում կինը վայր է ընկել ամուսնու վարած ՈւԱԶ-ից և տեղափոխվել հիվանդանոց

Երևան-Սևան ավտոճանապարհ. Արխիվային լուսանկար
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը վարորդի կինն է` Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արմինե Հ-ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում կինը վայր է ընկել ամուսնու վարած ՈՒԱԶ-ից։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ երեկ՝ ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Կ-ն ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթացել է, երբ բացվել է աջ կողմի առջևի դուռը, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։ Կինը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով կին զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը վարորդի կինն է` Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արմինե Հ-ն։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նշենք, որ նմանատիպ դեպք գրանցվել է նաև այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի մոտ. կինը վայր էր ընկել ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից։