ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկությունը հայտնել է Telegram ալիքում։
«Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նավահանգստի գնդակոծությունն անվանել է «ռուսական բացահայտ բարբարոսություն»: Եթե որևէ մեկը դեռ կասի, որ Ռուսաստանի հետ ինչ-որ երկխոսություն է հնարավոր, տեսեք, թե ինչ է կատարվում։ «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են նման հայտարարությունների հնարավորությունը»,- գրել է Զախարովան։
Ավելի վաղ Ուկրաինան և ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել են Օդեսայի նավահանգստի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումների համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 151-րդ օրը։