Հանքավան գյուղում 3-ամյա երեխա է կորել. լրացված

Հանքավան գյուղում որոնողական աշխատանքներ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Հանքավան գյուղում 3–ամյա երեխա է կորել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 13։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երեխա է կորել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ փրկարարներն «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում հայտնաբերել են Ա․ Ռ․-ին․ բուժօգնության անհրաժեշտություն չկա։