Վարդավառի միջոցառումները Գյումրիում մեկնարկել են արձանների լվացմամբ

Վարդավառի միջոցառումների մեկնարկը տրվել է Թատերական հրապարակում՝ արձանների լվացմամբ
Տոնական միջոցառումները մեկնարկել են Գյումրու Թատերական հրապարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը Վարդավառի միջոցառումների մեկնարկը տվել է Թատերական հրապարակում՝ արձանների լվացմամբ։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից երևում է, որ լվացվում են բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և դերասան Մհեր Մկրտչյանի արձանները։
Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդավառի միջոցառումներ կանցկացվի ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում, այլ նաև ծայրամասերում:
Թատերական հրապարակից հետո միջոցառումները կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի:
Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկեն համապատասխան կառույցները։
Հիշեցնենք, որ այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է։
1 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ

2 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ

3 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ

4 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ

5 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ

6 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ

7 / 7

Վարդավառի միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է արձանների լվացմամբ