Այսօր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ նշելու Վարդավառը։
Տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին: Ի սկզբանե, այն նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, որի խորհրդանիշը համարվում է վարդը: Ավելի ուշ, քրիստոնեության ընդունումից հետո, տոնը խորհրդանշում էր Քրիստոսի Պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելը խորհրդանշում էր մեղքերից մաքրվելը:
Վարդավառի տոնը նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը, որպես կանոն, տեղի է ունենում հուլիսին` ամռան ամենաշոգ օրերին:
Հավելենք, որ այսօր ժամը 12:00-16:00, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքն ազատ էր։