ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Լրագրող, հեռուստահաղորդավար Արուսիկ Տիգրանյանն ու ամուսինը` Հարութ Աբրահամյանը, շուտով ծնողներ կդառնան։ Տեղեկությունը Արուսիկը հայտնել է ինստագրամյան իր էջում` հրապարակելով տեսանյութ։
Կադրերում երևում է, թե ինչպես է հաղորդավարուհին սպասված լուրը հայտնում ամուսնուն։
«Ահագին ժամանակ պասիվ էի, որովհետև իրոք ի վիճակի չէի որևէ բան նկարելու կամ գրելու, բայց լիքը բան ունեմ ձեզ պատմելու, որ հաջորդ պոստերում կանեմ»,- տեսանյութին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ Հարութը Արուսիկին ամուսնության առաջարկ էր արել Իտալիայում՝ նավի վրա։ Հարութ Աբրահամյանը ONEX ընկերության հիմնադիրն է։ Զույգն ամուսնացել է 2020 թվականի սեպտեմբերի 19-ին։