Փարաքարում կհիմնադրվի Հայաստանում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը

GITC - Information Technologies Center-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ
Դպրոցում տեխնոլոգիական արտադրանքներ կստեղծեն Հայաստանի բոլոր մարզերի աշակերտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան 2 հասցեում կհիմնադրվի Հայաստանում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը։ Տեղեկությունը հայտնում է Արմավիրի մարզպետարանը։
GITC - Information Technologies Center-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ:
Հուշադրի ստորագրում
Դպրոցի առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։ Այստեղ հանգստյան օրերին մենթորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու Հայաստանի բոլոր մարզերի աշակերտները: