Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հուլիսի 24-ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Երևան–Սևան ճանապարհ
Իրավապահների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ոչ սթափ վարորդները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ հատվածներում, հատկապես Երևան-Սևան ճանապարհահատվածում իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Տեղեկությունը հրապարակվել է ոստիկանության կայքում։
Գալը` քեզնից, ջուրը` մեզնից. Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Վարդավառը նշելու
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հորդորել է տրանսպորտային միջոցներ վարելիս և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:
«Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ»,– նշել է նա:
Կարապետյանը վարորդներին կոչ է արել առավել պատասխանատվությամբ հետևել երթևեկության անվտանգության կանոններին, որպեսզի խուսափեն պատահարներից։
Եգոր Կարապետյան
Վարդավառը կարող եք նշել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում