Լեհաստանի խանութներից անհետացել է շաքարը

Շաքարավազ
Վաճառողներն ասում են, որ իրենք էլ են զարմացած թե՛ շաքարի բացակայությունից, թե՛ աճող պահանջարկից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Լեհաստանի խանութներից անհետացել է շաքարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վարշավայում սպիտակ շաքար չկա ինչպես շրջանների ոչ մեծ խանութներում, այնպես էլ խոշոր առևտրային ցանցերում: Երբ որոշ առևտրային կետերում ժամանակ առ ժամանակ հայտնվում է, գնորդների համար սահմանափակումներ են դնում՝ մեկ հաճախորդին ոչ ավելի, քան տասը կիլոգրամ։
Վաճառողներն ասում են, որ իրենք էլ են զարմացած թե՛ շաքարի բացակայությունից, թե՛ աճող պահանջարկից։ Նրանք կարծում են, որ շաքարավազ պարզապես չեն բերել խանութներ։ Հնարավոր պատճառը մուրաբաների պատրաստման սեզոնն է, բայց նախորդ տարիներին նման խնդիր չի եղել։
«Aldi» խանութների ցանցում հայտարարել են, որ համատարած լարված իրավիճակ են տեսնում, ինչը կապված է լոգիստիկայի, բեռնատարների վարորդների կամ կոնտեյներների պակասի, ինչպես նաև փոխադրման բարձր սակագների հետ:
«Դրան ավելանում են եղանակային պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ուկրաինայի ապառազմականացման ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը մեծացրել է պատժամիջոցային ճնշումը Մոսկվայի նկատմամբ: Եվրամիությունը սահմանափակող միջոցների յոթ փաթեթ է ընդունել, որոնք խնդիրներ են առաջացրել հենց Արևմուտքի համար՝ գների կտրուկ բարձրացում հրահրելով։
ՌԴ նախարարների կաբինետն ընդլայնել է ոչ բարեկամական երկրների ցանկը` ներառելով 5 պետություն