ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան օրվա կապակցությամբ; Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները», - ասված է Խաչատուրյանի ուղերձում։
Նա համոզմունք է հայտնել, որ 2 երկրների արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: