Կապիկի ծաղիկը չափավոր ռիսկ է մոլորակի համար, բացի Եվրոպայից. ԱՀԿ

Թեդրոս Գեբրայեսուս
Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել էր, որ կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ստեղծել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը չափավոր ռիսկ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից, որտեղ ռիսկը բարձր է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրայեսուսը:
«ԱՀԿ-ի գնահատմամբ՝ կապիկի ծաղիկը չափավոր ռիսկ է ներկայացնում ամբողջ աշխարհում և բոլոր տարածաշրջաններում` բացառությամբ եվրոպական տարածաշրջանի, որտեղ մենք ռիսկը բարձր ենք գնահատում»,- ասել է Գեբրայեսուսը ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեի երկրորդ նիստի արդյունքներին նվիրված ասուլիսում:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այդ հիվանդության բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ստեղծել:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ավելի քան 75 երկրում կապիկի ծաղիկի բռնկման շուրջ 16 հազար դեպք է գրանցվել։ Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է Եվրոպայում, հիմնականում այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել իրենց սեռի ներկայացուցիչների հետ: Հունիսի վերջին ԱՀԿ-ի կոմիտեն հայտարարել էր, որ կապիկի ծաղիկի բռնկումը միջազգային նշանակության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ չէ: Դրա հետ մեկտեղ կոմիտեն ճանաչել էր այդ հիվանդության բռնկման «արտակարգ բնույթը» և հորդորել էրվերահսկել վարակի տարածումը:
Կապիկի ծաղիկն ավելի արագ է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում էր
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
ԵՄ-ն մտադիր է կապիկի ծաղիկի դեմ ավելի քան 100 հազար պատվաստանյութ գնել