Գալը` քեզնից, ջուրը` մեզնից. Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Վարդավառը նշելու

Վարդավառ
Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Գյումրին պատրաստվում է Վարդավառի: Հուլիսի 24-ին քաղաքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Գյումրու համայնքապետարանը բոլորին հրավիրում է ուրախ ու անմոռանալի համաքաղաքային միջոցառման:
Միջոցառում կանցկացվի ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում, այլ նաև ծայրամասերում: Տոնը հավուր պատշաճի անցկացնելու համար դատարկվում, մաքրվում և կրկին ջրով են լցվում «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի, Բագրատունյաց օղակի և Վարդանանց հրապարակի լողավազանները:
Վարդավառին մատուցվող ուտելիքները բազմազան էին. սիրված տոնի ճաշատեսակների 5 բաղադրատոմս
Միջոցառումների մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում ժամը 09:00-ին արձանների լվացմամբ: Այնուհետև միջոցառումները կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Տոնի ռիթմը կապահովի DJ SMOKE-ը:
Նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին` ժամը 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:
Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկեն համապատասխան կառույցները։
Վարդավառը կարող եք նշել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում