ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
«Մարզում Սևանի ափին»,– գրել է բռնցքամարտիկը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արթուրը մարզվում լճի ափին։
Օգտատերերը ողջունել են նրա նախաձեռնությունը։ Նրա հետևորդներից մեկը մեկնաբանությունների դաշտում գրել է. «Սևանի ջուրն ու ավազն ամենալավ «տրենաժորն» են»։
Հիշեցնենք` 2021 թվականին հայտնի դարձավ, որ Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան։