Շոյգուն Աքարի հետ քննարկել է Ուկրաինայի ու Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Թուրքիայի իր գործընկեր Հուլուսի Աքարի հետ և նրա հետ քննարկել Սևծովյան տարածաշրջանում ու Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախորդ շաբաթ Ստամբուլում կայացել են հացահատիկի հարցի կարգավորման շուրջ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների և ՄԱԿ-ի պատվիրակության բանակցությունները։ Ռուսաստանը առաջարկությունների փաթեթ է մշակել և ներկայացրել։
Հայտնել էինք, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու մասին։ Համաձայնեցված է նաև հացահատիկի տեղափոխման ալգորիթմը, որը հետագայում նախատեսվում է ձևակերպել կոնկրետ փաստաթղթում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով` Ուկրաինան կարող է արտահանել շուրջ 5 մլն տոննա ցորեն, ինչը կազմում է հացահատիկի համաշխարհային արտադրության միայն տոկոսային բաժինը:
Ակնկալում ենք, որ հացահատիկի թեմայով բանակցությունները մոտ ապագայում կշարունակվեն. Պեսկով
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանը 2021-2022 գյուղատնտեսական տարում 37 մլն տոննա ցորեն կարտահանի, իսկ 2022-2023 թթ. ցուցանիշը կհասնի 50 մլն–ի։
Ավելի ուշ նախագահն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել ուկրաինական հացահատիկի արտահանմանը, սակայն ռուսական հացահատիկի արտահանման բոլոր արգելքները պետք է հանվեն:
Ռուսաստանը չէր խոչընդոտել Սև ծովում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերմանը, սակայն դա անհնար էր, քանի որ ուկրաինական զորքերն ականապատել էին ափը։
Արհեստականորեն ուռճացվում է. Պուտինը` ուկրաինական հացահատիկի արտահանման խնդրի մասին