Պուտինն ու Լուկաշենկոն խոսել են հեռախոսով. հայտնի են զրույցի մանրամասները

Պուտինն ու Լուկաշենկոն
Պետությունների ղեկավարները համաձայնեցրել են Ռուսաստանում Բելառուսի նոր դեսպանի նշանակման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։
Զրույցի գլխավոր թեման եղել է երկկողմ համագործակցությունը։ Պետությունների ղեկավարները քննարկել են տնտեսության ոլորտին վերաբերող հիմնական հարցերը, այդ թվում՝ ներմուծումը փոխարինելու նախագծերը:
Նախագահներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգին։ Ռուսաստանի ղեկավարը գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանում կայացած բանակցությունների մասին: Իսկ Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել ազգային ավիափոխադրողին աջակցելու համար. նախօրեին «Բելավիա» ընկերության «Boeing 737-8»–ը Ռուսաստանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
Պուտինը Լուկաշենկոյի հետ միջուկային զենքով հրթիռներ փոխանցելու մասին չի խոսել. Պեսկով
Պետությունների ղեկավարները համաձայնեցրել են Ռուսաստանում Բելառուսի նոր դեսպանի նշանակման հարցը: ՌԴ–ում դիվանագիտական առաքելություն կիրականացնի Դմիտրի Կրուտոյը, որը նախկինում եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Նա դեսպանի պաշտոնում կփոխարինի Վլադիմիր Սեմաշկոյին, որը ՌԴ–ում դեսպան էր նշանակվել 2018 թվականի նոյեմբերին:
Նախագահները քննարկել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը:
Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինը համասլավոնական պետության մասին չի երազում