ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Խերսոնի մարզն ուժեղացրել է հակաօդային պաշտպանության համակարգը՝ Ուկրաինայի կողմից հրթիռային գնդակոծությունները, այդ թվում՝ HIMARS հրթիռները որսալու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Ուժեղացրել ենք։ Հիմա մենք համակարգն ենք (հակաօդային պաշտպանության) կամաց-կամաց ձևավորում, որպեսզի անվտանգության ապահովման համակարգ կառուցենք Խերսոնի մարզի բնակիչների համար»,- ասել է Ստրեմոուսովը։
Նրա խոսքով՝ ՀՕՊ-ն ուժեղացվել է ուկրաինական բանակի կողմից հաճախակի դարձած գնդակոծությունների համապատկերում, որը, ի թիվս այլ զենքերի, նաև ամերիկյան HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգեր է կիրառում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 149–րդ օրը։