Կամո Ցուցուլյանը կգործուղվի Ղրղզստան` մասնակցելու ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառմանը

ՀՀ ոստիկանապետի տեղակալը Ղրղզստանում է լինելու օգոստոսի 2-6-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանին գործուղում է Ղրղզստան` մասնակցելու ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառմանը։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։

Ցուցուլյանն այնտեղ է լինելու օգոստոսի 2-6-ը, այցելելու է Բալիկչի և Իսիկ-Կուլ քաղաքներ։

ՀՀ ոստիկանության պետից պահանջվում է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։