Հայտնի պարբերականը նշել է նորաձևությունից ընդմիշտ դուրս եկած կանացի հագուստն ու կոշիկը

Ոճաբանները նաև խորհուրդ են տվել մեկ ոճում մի քանի թրենդ չխառնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ծանր ճարմանդով գոտին, ցածր նստվածքով ջինսը կամ տաբատը, բարակ բարձրակրունկներն արժե ընդմիշտ դուրս նետել սեփական կյանքից։ Woman's Day պարբերականը, համենայն դեպս, հենց այդ իրերն է անվանում մեր օրերի գլխավոր հակաթրենդ։
Ինչ վերաբերում է գոտուն և ցածր նստվածքով տաբատներին, որոնք 2000-ականների սկզբին ակտիվորեն գովազդում էին Բրիթնի Սփիրսն ու Քրիստինա Ագիլերան, ապա, փորձագետների կարծիքով, դրանք ոչ միայն անհարմար են հագնելու համար, այլև աչքի համար փչացնում են կազմվածքը` ոտքերն ավելի կարճ, իսկ ազդրերն ավելի լայն ցույց տալով։
Ճաշակ թելադրող իսկական շոու. Փարիզի Նորաձևության շաբաթը` լուսանկարներով
Բացի այդ, անհույս հնացած են անվանել նաև բանդաժ-շրջազգեստը, պլատֆորմով կոշիկներն ու բարակ բարձրակրունկները, որոնք կնոջ կերպարին «էժան» տեսք են տալիս։
Առաջին դեպքում ոճաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ծնկից մի փոքր վերև երկարության և հորիզոնական էլաստիկ գծեր չունեցող զգեստներին, իսկ երկրորդ դեպքում` բարձրակրունկ «նավակ-կոշիկներին» կամ պլատֆորմով բոկոտիկներին։
Որպես եզրահանգում` հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս մեկ ոճում միաժամանակ մի քանի թրենդ չխառնել։
Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը