«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու քայքայված դի

Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են, որ մահացածը այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Հուլիսի 21-ին, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են տղամարդու ամբողջովին քայքայված դի։
Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը. նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։