ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik.Հայտնի պրոդյուսեր և երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, որն այս օրերին Հայաստանում է, որոշել է հայկական լավաշ թխել սովորել։
Նա նոր տեսանյութ է հրապարակել, որում հայ տարեց կինը նրան բացատրում է թխելու գաղտնիքները։
Տատը գործը սկսում է «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգով։ Անդրադառնալով լավաշ թխելու ավանդույթին, տատը պատմում է, որ նախկինում թավաշ կարող էր թխել միայն երջանիկ կինը, որովհետև կար կարծիք, որ զգացմունքները հացի միջոցով փոխանցվում են։
«Նակինում կնոջը փողը երջանիկ չէր դարձնում, այլ լավ ամուսինը, լավ երեխաները։ Պետք էր հաց, աղ, ջուր»,- ասում է տարեց կինը։
Երբ Ժաննա տեսնում է, թե ինչպես է կինը լավաշի խմորը պտտում ձեռքերի վրա, կատակում է, որ նա դա երբեք չի կարող կրկնել։
Ժաննան գրտնակած լավաշը տեղափոխում է բարձիկի վրա ու խփում թոնրի պատին, իհարկե՝ փոքր-ինչ դժվարությամբ , բայց դա նրան հաջողվում է։
Նշենք, որ Լևինան հաճախ է Հայաստան այցելում ընտանիքի հետ։
Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 24 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ` Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։