ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Չինաստանում 12-ամյա տղան վերցրել է հոր մեքենան և փոքր քրոջ հետ միասին 200 կմ անցել` մինչև 120 կմ/ժ արագություն զարգացնելով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով South China Morning Post պարբերականը։
Չժեցզյան արևելյան նահանգում գտնվող Խուչժոու քաղաքում 12-ամյա տղան իր փոքր քրոջ հետ առանց հարցնելու վերցրել են հոր մեքենայի բանալին։ Հայրն այդ ժամանակ աշխատավայրում է եղել։
Աշխատանքից տուն վերադառնալով, ծնողները հայտնաբերել են, որ երեխաներն ու մեքենան չկան և դիմել են ոստիկանություն։ Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան տնից 200 կմ հեռավորության վրա` հարևան Ցզյանսու նահանգում, մեքենան սլացել էր մայրուղով 120 կմ/ժ արագությամբ։ Շուտով բարձր արագությունից վախենալով` տղան դուրս է եկել երթևեկելի մասից և կանգնեցրել մեքենան կայանատեղիում, որտեղ նրան դիմավորել են ոստիկանները։
Երեխաների խոսքով` նրանք որոշել էին առևանգել մեքենան, քանի որ ձանձրանում էին։ Տղան ոստիկաններին հայտարարել է նաև, որ մինչ այդ հետևել է, ինչպես է հայրը մեքենա վարում, նաև փորձարկումներ է արել մարզիչ սարքի վրա։
Երեխաները բարեհաջող հարազատ քաղաք են տեղափոխվել։