ԱՄՆ Զինված ուժերի Սիրիայում գտնվելը միջազգային նորմերի խախտում է. ՌԴ ՊՆ ղեկավար

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն . Արխիվային լուսանկար
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը, որոնք ԱՄՆ-ն սահմանել է Սիրիայի պաշտոնական կառավարության դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Զինված ուժերի Սիրիայում գտնվելը միջազգային նորմերի խախտում է անվանել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Աքարի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ամերիկացի զինվորականներն արդեն երկար ժամանակ գտնվում են Սիրիայի տարածքում:

«Միացյալ Նահանգների զբաղեցրած բազաներում, օրիանակ՝ Էթ Թանֆում, ընթանում է ահաբեկչական կազմավորումների զինյալների պատրաստում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը, որոնք ԱՄՆ-ն սահմանել է Սիրիայի պաշտոնական կառավարության դեմ: Նրա խոսքով` այդ սահմանափակումները խորացնում են երկրում ծանր հումանիտար իրադրությունը:
Միևնույն ժամանակ, ամերիկացի զինվորականները գրավել և վերահսկում են Սիրիայի այն շրջանները, որտեղ ապօրինաբար արդյունահանում են ածխաջրածիններ և փաստացի յուրացնում են այդ երկրի օգտակար հանածոները:
Շոյգուն Աքարի հետ զրույցում նշել է Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը: Երկու երկրների գերատեսչություններն այդ խնդիրը մշտապես քննարկում են տարբեր մակարդակներով։
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել Իսրայելի գործողությունները