ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու սարքերկփոխանցի։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Պաշտպանության նախարարությունն այսօր կհայտարարի, որ Ուկրաինային մոտ 580 Phoenix Ghost տակտիկական անօդաչու օդային համակարգեր են տրամադրում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է նա:
Ըստ ԶԼՄ-ների` Phoenix Ghost համակարգը կամիկաձե դրոն է։
Քիրբին նշել է, որ անօդաչուների արժեքը մոտ 100 մլն դոլար կկազմի։
Ռազմական օգնության փաթեթի մնացած մասը գնահատվում է 175 մլն դոլար։ Դրա հատկացումն արտոնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Սպասվում է, որ փաթեթում կներառվեն չորս հատ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 36 հազար միավոր հրետանային զինամթերք, հակատանկային սպառազինություն ու ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 149-րդ օրը։