ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։
«Միջոցառման անցկացման ընթացքում` ժամը 12:00-16:00, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքն ազատ կլինի»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Վարդավառի հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է սուրբ պատարագ։