Ուկրաինայում կսկսեն «Բայրաքթարի» պատկերով տարազ վաճառել

«Բայրաքթար» ԱԹՍ
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն ավանդական զարդանախշով ու ԱԹՍ–ի պատկերով առաջին շապիկները փոխանցել է «Baykar Makina»–ի գլխավոր տնօրենին ու նրա եղբորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում կսկսեն թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի պատկերով տարազ վաճառել։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի խորհրդարանը։
««Բայրաքթարն» արդեն ուկրաինական վիշիվանկայի (սլավոնական ավանդական զգեստ, տարազ) վրա է: Ուկրաինական վիշիվանկան մեր համայիլն է: «Բայրաքթարը» նույնպես յուրատեսակ համայիլ է դարձել ուկրաինացիների համար Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այսպիսի վիշիվանկաները շուտով ազատ վաճառքի կհանվեն, դրանց 15 տոկոսը կփոխանցվի Ուկրաինայի զինված ուժերին», - ասված է Ուկրաինայի Գերագույն ռադայի Telegram-յան ալիքում:
Ըստ հաղորդագրության` Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը ավանդական զարդանախշերով ու անօդաչու սարքի պատկերով առաջին երկու շապիկները փոխանցել է այդ ԱԹՍ–ներն արտադրող «Baykar Makina» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին ու նրա եղբորը՝ ձեռնարկության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին:
Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ ասել էր, որ շարունակում են աշխատել Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչուների արտադրության գործարանի կառուցման նախագծի վրա:
Թուրքիան երբեք «Բայրաքթար» չի վաճառի Ռուսաստանին․ ընկերության տնօրեն