Թենիսիստ Կարեն Խաչանովին կողոպտել են Համբուրգում

Կարեն Խաչանով
Գերմանիայի հատուկ ծառայությունները հետաքննություն են անցկացնում կողոպտիչների ինքնությունը պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին թալանել են Համբուրգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կարենն այս շաբաթ մասնակցում է Համբուրգի մրցաշարին, իրեն շատ լավ է զգում, բայց այսօր չափազանց տհաճ բան է եղել. Կարենի հյուրանոցի համարը թալանել են, գողերն ամեն ինչ տարել են իրենց հետ, նույնիսկ չհրկիզվող պահարանից», - ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ այժմ հատուկ ծառայությունները միջոցներ են ձեռնարկում գողերի ինքնությունը պարզելու համար։
Այս շաբաթ Խաչանովը Համբուրգում մասնակցում է ATP մրցաշարին, այսօր՝ հուլիսի 21-ին, նա պետք է 2-րդ շրջանի հանդիպում անցկացնի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ:
Շնորհակալություն հյուրընկալության համար․ Կարեն Խաչանովը գոհ է հայաստանյան ուղևորությունից