Սանոսյանը Սյունիքում հետևել է ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներին

Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներին
Տաթև–Կապան ճանապարհին այս պահին իրականացվում են նախկինում ի հայտ եկած թերությունների վերացման և անավարտ հատվածների ավարտման շինարարական աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում հետևել է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Տաթև-Կապան հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Նա այնտեղ է եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ։
Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներին
Նշված հատվածում այս պահին իրականացվում են նախկինում ի հայտ եկած թերությունների վերացման և անավարտ հատվածների ավարտման շինարարական աշխատանքներ։
«Նախարարը հետևել է նաև Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Նշված հատվածում հողային աշխատանքներն ավարտական փուլում են, զուգահեռ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Սանոսյանը ծանոթացել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 11,31 կմ երկարությամբ այս հատվածում աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, կավարտվեն՝ 2022-ին։ Իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներին
ՏԿԵ նախարարը կանգառ է կատարել նաև Անգեղակոթ-Նախիջևանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+000 հատվածում։ 8 կմ երկարությամբ այս հատվածում էլ հողային աշխատանքներն ավարտվել են, իրականացվում է արհեստական կառույցների վերականգնման և ասֆալտապատման աշխատանքներ։
Նախարարը հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում և ապահովել բարձր որակ։