Ռուսաստանցիներն ուզում են ամռան վերջին ամիսն անցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում

Զբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկների համար ռուսական ուղղությունների շարքում առաջատարը Սոչին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «OneTwoTrip» ծառայությունը պարզել է, թե ռուսաստանցի զբոսաշրջիկները որ երկրներ են ցանկանում մեկնել օգոստոսին:
Ինչպես հայտնում է aviaport.ru–ն, մասնագետները վերլուծել են օգտատերերի ամրագրման տվյալներն ու պարզել, որ ռուսաստանցիներն ամենից շատ հետաքրքրվել են Թուրքիայի տոմսերով (20,3%, օգոստոսին այս երկիր կարելի է մեկնել միջինը 31 800 ռուբլով): Երկրորդ տեղում Հայաստանն է (9,8%, 16 400 ռուբլի), երրորդում՝ Ուզբեկստանը (9,5%, 15 800 ռուբլի)։
Չորրորդ տեղում Ղրղզստանն է (6,7%, 13 000 ռուբլի), հինգերորդում` Ադրբեջանը (5,8%, 31 700 ռուբլի)։
Պահանջված ուղղությունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Ղազախստանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Բելառուսը, Թաիլանդը, Իսրայելը և Մալդիվները:
Ռուսական ուղղությունների շարքում առաջատարը Սոչին է, Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը երկրորդ և երրորդ տեղերում են։
Ինչ են մտածում Հայաստան այցելող օտարերկրացիները