ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն արգելել է Ավստրալիայի 39 քաղաքացիների մուտքը Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Սա Մոսկվայի պատասխանն է ավելի վաղ պաշտոնական Կանբերայի ընդունած որոշման:
«Ռուսաստանի Դաշնությունը փոխադարձության հիման վրա ազգային «ստոպ ցուցակում» ներառել է 39 անձանց՝ ուժային կառույցների, սահմանապահ ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև Ավստրալիայի պաշտպանական հատվածի կապալառու ընկերությունների աշխատակիցների»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նաև նշել են, որ այն պայմաններում, երբ Ավստրալիայի իշխանությունները շարունակում են սրել ռուսատյաց տրամադրությունները և ընդլայնել պատժամիջոցները, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում «հետագա հակաքայլեր» ձեռնարկել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 148–րդ օրը։