ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Գործարանի կառավարման խորհրդի հայազգի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը նախագահի հետ քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի ղեկավարության ներկայացուցիչներին
© Photo : official site of the President of RA
«Խաչատուրյանը վստահեցրել է, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունում։
Հյուրերը ներկայացրել են գործարանի նոր նախագիծը՝ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մոտիվներով ժամացույցների արտադրությունը:
Հանդիպմանը պայմանավորվել են շարունակել արդյունավետ շփումները։