ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը պատրաստվում է Թուրքիա այցելել

Գործակալության աղբյուրի խոսքով` հացահատիկի վերաբերյալ գործարք կնքելուց առաջ պետք է որոշ հարցեր լուծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստվում է Թուրքիա մեկնել, որտեղ նախատեսում է ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՄԱԿ-ի աղբյուրները։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շուտով Թուրքիա կմեկնի։ Դա պետք է (պայմանավորվածության ստորագրումը,- խմբ.) տեղի ունենա այս շաբաթ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երկրորդ աղբյուրը նշել է, որ դեռ չլուծված հարցեր կան, որոնք պետք է լուծվեն գործարքը կնքելուց առաջ։
Ավելի վաղ Ստամբուլում կայացել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի` հացահատիկի խնդրի կարգավորման հարցով զբաղվող պատվիրակության բանակցությունները։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։
«Հացահատիկի հարցի» շուրջ համաձայնագրի ստորագրման համար էական խոչընդոտներ չկան․ աղբյուր