Լավրովը հայտնել է, որ Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպումը բովանդակալից է եղել

Սերգեյ Լավրովն ու Պետեր Սիյարտոն
ՌԴ արտգործնախարարը Հունգարիայի արտգործնախարարի հետ բանակցել է Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումը բովանդակալից է եղել։
«Բանակցությունն անցավ վստահելի, գործնական մթնոլորտում և բավական բովանդակալից էր», – գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է Լավրովը լրագրողներին։
Հանդիպումից անմիջապես առաջ ՌԴ նախարարը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հունգարիան մտադիր են խթանել գործընկերությունը և խոշոր նախագծեր իրականացնել, այդ թվում` էներգետիկ ոլորտում։
Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են ռազմավարական դաշինքի
Լավրովն ընդգծել է, որ չնայած պատժամիջոցային ճնշումներին` Ռուսաստանն ու Հունգարիան ընդլայնում են տնտեսական համագործակցությունը. երկրներին անցած տարի հաջողվել է հաղթահարել համավարակով պայմանավորված անկումը և հասնել ավելի քան 25% ապրանքաշրջանառության աճի։
Սիյարտոն իր հերթին հույս է հայտնել, որ մոսկովյան այցի շրջանակում կկարողանա հասնել ՌԴ–ից ներկրվող գազի ծավալների ավելացման։ Նրա խոսքով` կարևոր է, որ ապահովվի Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը։
Հուլիսի 13-ին Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան պատրաստ չէ նույնիսկ քննարկելու ՌԴ–ից ներմուծվող գազի նկատմամբ էմբարգոն և չի աջակցելու ԵՄ–ի պատժամիջոցների նոր փաթեթին, եթե դրանում «Գազպրոմի» կամ «Գազպրոմբանկի» դեմ սահմանափակումներ լինեն։
«Ճոճանիվը կշարժվի...». Սերգեյ Լավրովի հարցազրույցի առանցքային կետերը