Կիևին ռազմական տեխնիկայով աջակցելու հարցում Նիդեռլանդները մոտեցել է սահմանագծին

Ամստերդամ
Պետքարտուղարը կարծում է, որ եթե Նիդեռլանդները հարձակման ենթարկի, կկարողանա պաշտպանվել ընդամենը մի քանի օր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ուկրաինային ռազմական տեխնիկայով աջակցելու հարցում Նիդեռլանդները մոտեցել է իր հնարավորությունների սահմանագծին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության պետքարտուղար Քրիստոֆ վան դեր Մաթը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն ու ցանկություն կա, բայց մեր պահեստներն անվերջ չեն։ Ավելի բարդ է դառնում Կիևի համար անել այն, ինչը մենք կուզեինք», - ասել է պետքարտուղարը հոլանդական Algemeen Dagblad պարբերականին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունն ուղղակիորեն առնչվում է Նիդեռլանդների շահերին։ Վան դեր Մաթը հիշեցրել է, որ իր երկիրը Կիևին 18 զրահապատ հաուբից է մատակարարել այն դեպքում, երբ ռազմական տեխնիկայի զգալի դեֆիցիտի կա երկրում:
Պետքարտուղարը կարծում է, որ եթե Նիդեռլանդները հարձակման ենթարկի, կկարողանա պաշտպանվել ընդամենը մի քանի օր:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ Ուկրաինա զենք մատակարարելով ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը խանգարում է ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն ունենում: