«Իմ մազերը սպիտակել են ռուսների և իրանցիների բանակցություններից». ԱՄՆ ԿՀՎ տնօրեն

ՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը. Արխիվային լուսանկար
Բըրնսը նաև կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունը նպատակ ունի վերականգնելու ազդեցության ոլորտները հարևան երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը խոստովանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանում արված լուսանկարներն իրեն հիշեցրել են իր սպիտակ մազերի մասին: Այդ մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Ասպենի համաժողովին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես նոստալգիայի մեջ չեմ ընկնում, երբ նայում եմ նախագահ Պուտինի ու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նկարներին։ Քանի որ իմ սպիտակ մազերի մեծ մասը տարիների ընթացքում հայտնվել է ռուսների ու իրանցիների հետ բանակցություններից»,- ասել է Բըրնսը:

Բըրնսը նաև կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունը նպատակ ունի վերականգնելու ազդեցության ոլորտները հարևան երկրներում և վերակազմավորելու «Ռուսաստանը որպես հզոր ուժ», բայց չի կարծում, որ դա «կարելի է անել առանց Ուկրաինայի վերահսկողության»:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռայիսին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին Թեհրանում Սիրիայի հարցով հանդիպում են անցկացրել և արդյունքների վերաբերյալ հայտարարություն ընդունել: Սպիտակ տունը Պուտինի Թեհրան կատարած այս այցը Ռուսաստանի մեկուսացում է անվանել։ Կրեմլում ԱՄՆ-ի կողմից նման հայտարարությունն արմատապես սխալ գնահատական են կոչել։