Հրետանին Ուկրաինայում ոչնչացրել է «Ուրագան» հրթիռային համակարգի մարտկոցները. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Մեկ օրում ռուսական ՀՕՊ-ը Խերսոնի ու Խարկովի մարզերում որսացել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ութ արկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսական հրետանին Ուկրաինայում ոչնչացրել է «Ուրագան» ՀԿՌՀ-ի մարտկոցներն ու «Ակացիա» ինքնագնաց հաուբիցները, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունը նշում է, որ շարունակվում են Ուկրաինայի տարածքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածները ռազմական օբյեկտներին: Մեկ օրվա ընթացքում խոցվել է կառավարման ինը կետ, այդ թվում՝ Նիկոլաևի ծովային հետևակի 59-րդ բրիգադը, որտեղ տեղակայվել են օտարերկրյա վարձկաններ, ինչպես նաև 14-րդ մեքենայացված բրիգադը Արտյոմովսկի շրջանում և Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնակայանը Կրամատորսկ քաղաքում:
ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Դոնեցկի Կրամատորսկի շրջանում խոցել է ուկրաինական Սու-25 ինքնաթիռը։
«Ռուսական ՀՕՊ միջոցներով խոցվել է Ուկրաինայի օդային ուժերի Մի-8 ուղղաթիռը Նիկոլաևի շրջանի Պերվոմայսկոեի շրջանում, ինչպես նաև հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք Խարկովի մարզում, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ենակիևո և Մակեևկա բնակավայրերում», - նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, մեկ օրում ռուսական ՀՕՊ-ը Խերսոնի ու Խարկովի մարզերում որսացել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ութ արկ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 148-րդ օրը։