«Հյուսիսային հոսքը» կրկին սկսել է գործել

«Հյուսիսային հոսքը»
Գազատարը 10 օր չէր աշխատում՝ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Պլանային տեխնիկական սպասարկում իրականացնելուց հետո գազը սկսել է հոսել «Հյուսիսային հոսք» խողովակաշարով։ Հայտնում է France Presse գործակալությունը:
«Հյուսիսային հոսքը» վերագործարկվել է տեխսպասարկումից հետո», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ, որտեղ հղում են անում օպերատորին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Եվրոպա «Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումները պետք է վերսկսվեն հուլիսի 21–ին՝ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների տասնօրյա դադարից հետո։ Դրանք մեխանիկական բաղադրիչների ու ավտոմատացման համակարգերի փորձարկում էին ներառում: